Բաժիններ՝

Եգիպտոսում 5,5 հազարական դոլար կվճարեն Տանտայում և Ալեքսանդրիայում ահաբեկչությունից զոհվածների ընտանիքներին

Եգիպտոսի կառավարությունը կարգադրել է 100­հազարական եգիպտական ֆունտ (ավելի քան 5,5 հազար դոլար) վճարել ապրիլի 9-­ին երկրի Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքներում կատարված ահաբեկչական գործողություննեի հետեւանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի սոցիալական համերաշխության նախարար Գադա Վալին:

Ապրիլի 9-­ին ահաբեկչական գործողություններ են կատարվել Եգիպտոսի հյուսիսի Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքների քրիստոնեական տաճարներում: Ըստ առողջապահության նախարարության վերջին տվյալների, ահաբեկչական գրոհների զոհ է դարձել 45 մարդ: Եվս ավելի քան հարյուրը վերքեր են ստացել:

Ապրիլի 10-­ին Եգիպտոսի կառավարությունը հավանություն է տվել երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն սահմանելու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի որոշմանը: Երկրում արտակարգ դրություն է մտցվում ապրիլի 10-­ի ժամը 13:00­-ից (Երեւանի ժամանակով ժամը 15:00-­ից):

Եգիպտոսի օրենսդրության համաձայն, պետության ղեկավարի՝ նախարարների կաբինետի կողմից հավանության արժանացած որոշումը պետք է ուղարկվի խորհրդարան (Ներկայացուցիչների պալատ), որը յոթ օրվա ընթացքում պետք է հավանություն տա կաբինետի որոշմանը, այլապես նախագահի որոշումը կկորցնի ուժը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս