Բաժիններ՝

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ զգուշացնում է զբոսաշրջիկներին չայցելել «Արջերի» քարանձավ

Պատմամշակութային հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից ոչ անվտանգ վայրեր: Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու նկատառումով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի տարածքում ներառված «Արջերի» քարանձավ:

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը բազմիցս հայտարարել է, որ քարանձավ տանող ճանապարհը դժվարամատչելի է: Ինչպես նաև այցելուները կարող են անզգուշության արդյունքում վնասել քարանձավի ներսում առկա երկրաբանական և հնագիտական գոյացությունները, վտանգել քարանձավներում բնակվող չղջիկների կենսապայմանները:

Գարնան ձնհալից հետո հուշարձանի տարածքում նաև քարաթափումներ են լինում, ինչը ևս վտանգավոր կարող է լինել զբոսաշրջիկների համար:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նպատակահարմար չի գտնում նաև զբոսաշրջիկների այցելությունները մարզի մյուս` «Մոզրովի» և «Մագելանի» քարանձավներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս