Բաժիններ՝

Ֆլինը որոշել է ցուցմունքներ տալ Ռուսաստանի հետ կապերի մասին՝ անձեռնմխելիության փոխարեն

ԱՄՆ-­ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը որոշել է ցուցմունքներ տալ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կապերի մասին՝ քրեական հետապնդումից անձեռնմխելիության փոխարեն: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա փաստաբան Ռոբերտ Քելներին:

Համապատասխան բանակցությունները, ինչպես նշված է, Ֆլինը վարում է Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) եւ Կոնգրեսի հետախուզության կոմիտեի ներկայացուցիչների հետ:

«Պաշտոնաթող գեներալն, անտարակույս, ասելու բան ունի: Եվ նա շատ է ցանկանում տեղեկատվություն տրամադրել, եթե հանգամանքները թույլ տան»,­-հայտարարել է Քելները: Ցուցմունքներ տալու Ֆլինի պատրաստակամության մասին սկզբնապես հայտնել էր The Wall Street Journal թերթը:

Հրտարակության տեղեկատվությամբ՝ նա ՀՀԲ-­ին հայտարարել է, որ ամերիկյան ընտրությունների վրա «Ռուսաստանի ազդեցության» մասին կպատմի անձեռնմխելիության փոխարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս