![](/banners/BeFunky-design.jpg)
Ստեղծվել է գինու հոսահետքեր չթողնող շիշ
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/gini.jpg)
ԱՄՆ-ի Բրանդեյսի համալսարանից գիտնական Դանիել Փեռլմանն ստեղծել է գինու շիշ, որը հոսահետքեր չի թողնում: Այս մասին հաորդվում է ուսումնական հաստատության կայքում:
Ֆիզիկոս Դանիել Փեռլմանը երեք տարի մշակում էր այնպիսի ձեւի շիշ, որը գինու կաթիլներին թույլ չտա հոսել շշի բերանով:
Ի վերջո գիտնականն ինժեներ Գրեգ Վիդբերգի հետ ստեղծել է անոթ՝ բերանի շուրջը ոչ մեծ ակոսիկով: Երկու միլիմետր լայնությամբ եւ մեկ միլիմետր խորությամբ այդ եզրակի շնորհիվ կաթիլները չեն հոսում շշի վրայով եւ ամբողջ գինին լցվում է գավաթը: