Բաժիններ՝

Հայաստանի տարածքում մեկ շաբաթում գրանցվել է 4 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 16-­ից մինչև 22-­ը գրանցված երկրաշարժերից 17-­ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:

Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-­ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

  •  մարտի 17-­ին, ժամը 08:08­-ին, M=2.6 Վարդենիս քաղաքից 18 կմ դեպի հյուսիս­արևելք,
  • մարտի 18-­ին, ժամը 00:40-­ին, M=2.4 Բյուրական գյուղից 15 կմ դեպի հյուսիս­արևմուտք և ժամը 01:22-­ին, M=1.3 Բյուրական գյուղից 6 կմ դեպի արևմուտք,
  • մարտի 20­-ին, ժամը 14:20-­ին, M=2.3 Վարդենիս քաղաքից 17 կմ դեպի հյուսիս­արևելք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ, չորսն էլ՝ Թուրքիայի տարածքում: Մարտի 18-­ին 4­5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ է տեղի ունեցել Բիթլիս քաղաքից 60 կմ դեպի արևելք, որին րոպեներ անց հետևել է 3 բալ
ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրորդ ցնցումը: 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկու երկրաշարժ է գրանցվել մարտի 19-­ին և 2-1­ին՝ Վան քաղաքից 43 կմ դեպի հյուսիս­արևելք:

Տարածաշրջանից դուրս մարտի 19-­ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների Աուկի քաղաքից 68 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս