Օրգանիզմում վիտամինների անբավարար քանակի հիմնական նշանները. անուշադրության մի մատնեք

Fithacker.ru կայքը գրում է, որ օրգանիզմում վիտամինների անբավարար քանակն առաջանում է տարիների ընթացքում և կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Ուշադրություն դարձրեք այն նշաններին, որոնք կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում որոշակի նյութերի քանակը։

Երկաթի անբավարարության 9 նշան

  • հոգնածություն,
  • ուժեղ մկանային ցավեր,
  • անտարբերություն,
  • հաճախակի մրսածություն,
  • ցրվածություն,
  • դժվարացած շնչառություն՝ նույնիսկ ամենափոքր ֆիզիկական ծանրաբեռնվածություն դեպքում,
  • գունատ մաշկ,
  • թույլ եղունգներ,
  • օրգանիզմի դիմադրողականության կտրուկ անկում։

Մագնեզիումի անբավարար քանակի նշաններ

  • մկանային ջղաձգումներ,
  • գրգռվածություն,
  • քնի խանգարում՝ հոգնածություն առավտյան, նույնիսկ երկար քնելուց հետո, անքնություն, գիշերային մղձավանջներ,
  • տագնապայնություն,
  • գլխացավեր և գլխապտույտ։

Նատրիումի անբավարար քանակի նշաններ

Կարդացեք նաև

  • գիտակցության խճճվածություն,
  • ախորժակի բացակայություն,
  • սրտխառնոց,
  • փսխում,
  • միզարձակման բացակայություն,
  • տախիկարդիա՝ արագացած սրտխփոց,
  • անտարբերություն,
  • մաշկի չորություն,
  • մաշկի ձգվածության կորուստ,
  • ծարավի զգացում։

Կալցիումի անբավարար քանակի նշաններ

  • ճնշվածություն, տագնապայնություն, գրգռվածություն,
  • թույլ մազեր, եղունգներ,
  • մաշկի թուլություն, չորություն,
  • աղիների սպազմ,
  • փչացող ատամներ,
  • հյուծվածություն։

Յոդի անբավարար քանակի նշաններ

  • արագ հյուծվածություն, թուլություն, վատ տրամադրություն,
  • ցավ սրտում, շնչահեղձություն,
  • իմունիտետի թուլություն, հաճախակի մրսածություն և վարակիչ հիվանդություններ,
  • ախորժակի անկում,
  • լսողության, հիշողության վատացում, գլխացավեր,
  • մազաթափություն, մաշկի չորություն։

Կալիումի անբավարար քանակի նշաններ

  • մակերեսային շնչառություն,
  • մկանային թուլություն,
  • արագ հյուծվածություն,
  • սրտխառնոց,
  • խճճված գիտակցություն,
  • մաշկի չորություն,
  • թուլություն,
  • վնասված մաշկի դժվար վերականգնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս