Բաժիններ՝

Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավոր

Հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում Վաղաշեն բնակավայրից դեպի Աստղաձոր բնակավայր տանող միջհամայնքային ճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ԳԱԶ 53»-ի և հիվանդանոց տեղափոխված՝ «Opel»-ի վարորդների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031