Մհեր Սեդրակյանի մերձավորներից ազատվում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էրեբունի վարչական շրջանի նորաթուխ ղեկավար Դավիթ Գրիգորյանը շարունակում է ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից։ Ավելի վաղ ազատվել էր տեղակալից, առևտրի, սպասարկումների և գովազդի, քաղաքաշինության և հողօգտագործման, կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերից։ Հերթը հասել է սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետին, որտեղ նշանակվել է Ստելլա Ավագյանը։

«Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում ավելի վաղ ազատվել էին նաև նրա զավակները, որդին՝ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնից, դուստրը՝ մանկապարտեզի տնօրենի»:

Տեսանյութեր

Լրահոս