«Ես ծաղրածու չեմ». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ ինքը «ծաղրածու չէ» և չի պատրաստվում արհամարհել խնդիրները, որոնք ունի իր թիմը:
Տարվա սկզբից «Լիվերպուլը» հաղթել է ընդամենը 2 խաղում, և երկուշաբթի կարմիրները կրեցին հերթական պարտությունը «Լեսթերից»:
«Ես ծաղրածու չեմ, եթե նույնիսկ որոշ մարդիկ գտնում են, որ դա այդպես է: Ես միշտ չեմ ծիծաղում՝ ինչպես խելագար: Ես նորմալ մարդ եմ:
Ես չեմ ծիծաղում ամբողջ շաբաթ՝ արհամարհելով խնդիրները, որոնք մենք ունենք: Մեզ չի բավարարում հետևողականությունը, և մենք չենք կարող դա արհամարհել»,- ասել է Կլոպը:
Տվյալ պահին «Լիվերպուլը» գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղը, բայց հնարավորություն կունենա վերադառնա քառյակ, եթե այսօր «Էնֆիլդում» հաղթի «Արսենալին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը