ԶԼՄ-ները հրապարակել են հղի Մերիլին Մոնրոյի՝ նախկինում անհայտ լուսանկարները
Համացանցում հայտնվել են ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի՝ նախկինում անհայտ վեց գունավոր լուսանկարները: Դրանցում կինոդիվան հղի է «Արի սեր անենք» ֆիլմում զուգընկեր Իվ Մոնտանից: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Անցյալ տարվա նոյեմբերին լուսանկարների շարքը, որոնք կադրերի հեղինակ և Մոնրոյի մտերիմ ընկերուհի Ֆրիդա Հալլն անվանել է «հղի սլայդներ», Հոլիվուդում կայացած աճուրդում վաճառել են 2240 դոլարով: Եզակի լուսանկարների նոր սեփականատեր է դարձել Թոնի Մայքլսը, որն իր ձեռքբերումից բաժին է հանել հրատարակությանը:
Հրատարակությունը գրում է, որ Մորոն ցանկանում էր երեխաներ ունենալ, բայց արդպես էլ չի կարողացել ծննդաբերել: Նա երեք վիժում էր ունեցել նախքան այդ երեխայի կորուստը: Նա տառապում էր էնդոմետրիոզով, բայց չէր կորցրել մայր դառնալու հույսը: Սակայն, մինչ օրս հայտնի չէ, թե ինչ պատճառով է կինոդիվան կորցրել փոքրիկին, որով հղի է հրապարակված լուսանկարներում:
Լուսանկարներն արվել են 1960 թվականի հուլիսին Նյու Յորքում՝ «Անդադրումները» (The Misfits) կինոնկարի նկարահանումների միջև ընկած ընդմիջումներում: Լուսանկարներում 20-րդ դարի սեքս-սիմվոլը 34 տարեկան է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: