Բաժիններ՝

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը վթարի է ենթարկվել

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովի ավտոշարասյունը ճանապարհատրանսպորտային վթարի է ենթարկվել Ցխինվալ-Զնաուր մայրուղու մոտ, հայտնում է «Sputnik-Հարավային Օսիան»:

Այս մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահի մամուլի քարտուղար Գանա Յանովսկայան:

«ՃՏՊ-ն տեղի է ունեցել երեկ օրվա երկրորդ կեսիսն Նոգկաու գյուղի մերձակայքում: Վթարի հետևանքով ոչ ոք լրջորեն չի տուժել, իսկ նախագահին անգամ բժշկական օգնություն անհրաժեշտ չի եղել»,- ասել է նա:

Գանա Յանովսկայայի խոսքով՝ Տիբիլովը ներկայումս գտնվում է տանը, նրա ինքնազգացողությունը նորմալ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս