ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել վերսկսել Սիրիայի հարցով բանակցությունները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է հունվարին Աստանայում կայացած բանակցությունները Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև և կոչ է արել որքան հնարավոր է արագ վերսկսել կողմերի միջև քննարկումները ՄԱԿ-ի հովանու ներքո։
Հայտարարության մեջ ԱԽ-ի անդամները Ղազախստանում կայացած հանդիպումն անվանել են «կարևոր քայլ՝ ուղղված Ժնևի բանակցային գործընթացների վերագործարկմանը»։
ՄԱՆ-ի Անվտանգության խորհրդի անդամները Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային կոչ են արել որքան հնարավոր է արագ վերսկսել ժնևյան բանակցությունները, իսկ սիրիական կողմերին՝ «մասնակցել դրանց բարի կամքի ոգով ու առանց նախապայմանների»։
ՄԱԿ-ում ընդգծել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին հետևելը, ճգնաժամի քաղաքական կարգավորման համար ջանքեր գործադրելը, ինչպես նաև կարևորել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը։
Ստաֆան դե Միստուրան նշել է, որ Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունները պլանավորվում են փետրվարի 20-ին։