Սեբաստիան Կուրցը խոստանում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում լիակատար աջակցություն ցուցաբերել Մինսկի խմբին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լիակատար աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ­-ի պաշտոնական կայքը, Սեբաստիան Կուրցն այս մասին ասել է որպես ԵԱՀԿ գործող նախագահ երդմնակալության արարողության ժամանակ:

Սեբաստիան Կուրցը խոստացել է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում` այդ գործում կարևորելով իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, ինչպես նաև պլանավորման խմբի ղեկավար Հանս Լամպալզերի դերը:

Տեսանյութեր

Լրահոս