Էյֆելյան աշտարակի լույսերը հանգցրել են՝ որպես Հալեպին աջակցության նշան
Փարիզում դեկտեմբերի 14-ի երեկոյան հանգցրել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ այդկերպ համերաշխություն հայտնելով Հալեպի բնակիչներին, հայտնում է Al Arabia-ն։
Աշտարակի լույսերը հանգցվել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրամանով։
«Դա խորհրդանշական միջոցառում է աշխարհում ամենահայտնի շինության օգտագործմամբ։ Այդկերպ մենք նախազգուշացրել ենք միջազգային հանրությանը շտապ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- մեկնաբանել է Իդալգոն։