«Խմբակցությունը լքած պատգամավորը պետք է շարունակի՞ օգտվել խմբակցության լիազորություններից, աջուձախ հարցազրույցներ տա՝ վարկաբեկելով տվյալ խմբակցությանը». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց այն պատգամավորների լիազորությունների մասով, ովքեր տարբեր պատճառներով դուրս են գալիս խմբակցությունից։

«Եթե այս կամ այն ձևով խորհրդարան գալուց հետո պատգամավորը գտնում է, որ իր վեհ գաղափարները չեն համընկնում խմբակցության գաղափարներին, ու դուրս է գալիս, արդյոք նա պե՞տք է շարունակի օգտվել խմբակցության լիազորություններից, աջուձախ հարցազրույցներ տա՝  վարկաբեկելով տվյալ խմբակցությանը, այն դեպքում, երբ խմբակցության և կուսակցության ռեսուրսների հաշվին եկել է խորհրդարան»,- դիմելով հիմնական զեկուցող, ՀՀԿ -ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին՝ հարցրեց Ն. Զոհրաբյանը։

Ի պատասխան՝ Հ. Սահակյանն ասաց. «Աջուձախ հարցազրույցներ տալու որևէ սահմանափակում կանոնակարգ-օրենքը չի կարող դնել։ Իսկ խմբակցության  իրավունքներից, որ, օրինակ, խմբակցության անդամներն են, որ պետք է լինեն համապատասխան համամասնությամբ բաժանված հանձնաժողովի նախագահներ, հանձնաժողովի տեղերը, բարեկամական խմբի անդամներ, դա լինելու է խմբակցության որոշմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս