ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբայրն ինքնասպա՞ն է եղել. Մանրամասներ. «Ժողովուրդ»
Երեկ Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում հայտնաբերվել է Ռոբերտ Հարությունյանի դին`գլխի շրջանում հրազենային վիրավորումով: Վերջինս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբայրը, ըստ նախնական վարկածի՝ ինքնասպանություն գործելուց առաջ գինովցած է եղել: Նրա հարազատները ժամեր շարունակ զանգահարել են, սակայն նա չի պատասխանել: Ըստ լուրերի՝ ավագ եղբայրն է ներս մտել ու նրան գտել մահացած՝ զենքը ձեռքին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: