Կարեն Անդրեասյանին աշխատանք են առաջարկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնել էինք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանին բարձր վարձատրությամբ աշխատանք են առաջարկել Վրաստանում՝ մասնավոր ոլորտում: Նա հաստատել էր մեր տեղեկությունը, սակայն նշել էր, որ որեւէ հավելյալ ինֆորմացիա չունի տրամադրելու:

Վրաստանի մեր աղբյուրներից հաջողվեց պարզել, որ Կարեն Անդրեասյանին աշխատանք են առաջարկել բանկային համակարգում, ավելի կոնկրետ` այնտեղ բացվելիք «Բիբլոս» բանկից: Ամենայն հավանականությամբ, նախկին ՄԻՊ-ը կընդունի այդ առաջարկը եւ 2017թ․ կտեղափոխվի Վրաստան` սառեցնելով անդամակցությունը Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս