Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Սուսեր-Ցամաքասար ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (2 ուղևոր):
Ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 10 OF 077 պ/հ (վարորդ՝ Շ. Ն.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 22 MM 622 պ/հ (վարորդ՝ Ն. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Իսկ ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Դաշտադեմ-Արտենի 1-ին կմ-ին «Գազել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Գազել» մակնիշի 2902Լ պ/հ (վարորդ` Կ. Մ.) ավտոմեքենան և 17 ուղևոր: