Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր մի շարք նախարարներ են նշանակվել:

Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար: Արտեմ Ասատրյանը վերանշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Սուրեն Կարայանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ Լևոն Ալթուննյանը՝ ՀՀ առողջապահության նախարար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը:

Մեկ այլ հրամանագրով՝ Հրանուշ Հակոբյանը վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի, իսկ Արփինե Հովհաննիսյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:

Վերանշանակվել են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Տեսանյութեր

Լրահոս