Հայաստանը՝ տարածաշրջանի ամենաոչգրավիչ երկիր
Արտերկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2002-2014 թվականներին աճել է 7.4 անգամ։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2002 թվականին Հայաստան է այցելել 162 հազար զբոսաշրջիկ, 2014-ին՝ 1.2 միլիոն: Թվում է՝ վատ ցուցանիշ չէ։
Սակայն հատկապես զբոսաշրջության ցուցանիշների մասին խոսելիս՝ պարտադիր է համեմատականներ անցկացնել տարածաշրջանի հարևանների հետ։ Ադրբեջանում, օրինակ, 2002-2014 թվականներին զբոսաշրջիկների ներհոսքը աճել է 3.75 անգամ (ավելի քիչ, քան Հայաստանի պարագայում)։ Սակայն զբոսաշրջիկների հոսքի բացարձակ ցուցանիշի առումով Ադրբեջանն ավելի առաջ է. 2014-ին այդ երկիրն ընդունել է 2 մլն 160 հազար զբոսաշրջիկ։ Իսկ Վրաստանի հետ համեմատությունը արդեն խորը մտահոգության տեղիք է տալիս։ 2002-2014 թվականներին Վրաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան հոսքը աճել է 18.5 անգամ՝ 300 հազարից հասնելով 5.5 միլիոնի։ Ու այսօր էլ շարունակում է աճել։
Իհարկե, ծովը մեծ դեր է խաղում զբոսաշրջության հարցում, սակայն ծովը հավերժ եղել է, իսկ վրացական տուրիզմը սկսել է զարգանալ 2004 թվականից հետո ու սրընթաց աճել է հատկապես ետճգնժամային շրջանում՝ 2010-2013 թվականներին։ Ու որ պակաս ուշագրավ չէ, Վրաստան այցելող ՀՀ և մյուս երկրների քաղաքացիներից անգամ 1%-ը չգիտի՝ ինչ տեսք ունի Վրաստանի լոգոն (եթե, իհարկե, նման բան գոյություն ունի)։ Իսկ Հայաստանը 400 հազար դոլար է վճարել երկրի լոգոյի ու բրենդի մշակման համար:
Ամբողջական հրարապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում