Կառավարությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել
                                    ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին կառաջարկի մայիսի 25-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել:
Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ օրակարգում է երեք հարց՝ Ընտրական օրենսգրքի երրորդ ընթերցում, Աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև՝ Լիցենզիաների մրցույթների ժամկետներին վերաբերող նախագիծը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    