«Բորուսիայի» հետ խաղում «կարմիրները» կորզեցին Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ուղեգիրը
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Էնֆիլդ» մարզադաշտում տեղի «Լիվերպուլը» 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:
Խաղի սկիզբը վհատեցնող ստացվեց «կարմիրների» համար: 9-րդ րոպեին հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով. դիպուկ հարվածներով աչքի էին ընկել Հենրիխ Մխիթարյանը և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ խաղակեսի սկզբում Դիվոկ Օրիգին կարողացավ խփել 1 գնդակ, բայց 57-րդ րոպեին Մարկո Ռոյսը վերականգնեց հաշվի տարբերությունը: 66-րդ րոպեին՝ Կոուտինիոն, իսկ 77-րդ րոպեին Մամադու Սակոն հավասարեցրին խաղի հաշիվը: Արդեն ավելացրած ժամանակում հաղթական գնդակը խփեց Դեյան Լովրեն:
Առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը: Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը