Բաժիններ՝

Էմերին 3-րդ անգամ անընդմեջ դուրս բերեց «Սևիլիային» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ

Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Սևիլիան» ընդունեց «Ատլետիկին»: Խաղը տեղի ունեցավ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում և ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով (հետխաղյա 11-մետրանոցներ – 5:4): Բիլբաոյում կայացած առաջին խաղում «Ատլետիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Կիսաեզրափակչում «Սևիլիան» կխաղա՝ «Վիլյառեալի», «Լիվերպուլի» կամ «Շախտյորի» հետ:

Այսպիսով, «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Ունայի Էներին 3-րդ անգամ անընդմեջ դուրս է բերում իր թիմին Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ: Ընդ որում, նախորդ երկու մրցաշրջաններում «Սևիլիան» մրցաշարն ավարտել էր հաղթանակով և տիտղոսը նվաճելով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս