Բաժիններ՝

Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին կարևորում է արեւմտամետ քաղաքականության շարունակումը. NDI

Վրաստանի քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը կարծիք է հայտնել, որ երկիրը պետք է  պահպանի արեւմտամետ քաղաքականությունը, բայց լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ: Այս մասին են վկայում Ամերիկյան ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմիցհարցման արդյունքները:

Հարցված քաղաքացիների 52-տոկոսի կարծիքով՝ Վրաստանը պետք է արեւմտամետ քաղաքականություն վարի եւ միեւնույն ժամանակ լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ: Հարցվածների շուրջ 14 տոկոսը կարծիք է հայտնել, որ երկրի քաղաքականությունը պետք է արեւմտամետ լինի:

Հարցման տվյալների համաձայն՝ մասնակիցների 20 տոկոսը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու օգտին: Նախորդ հարցումները ցույց էին տալիս, որ այդ թիվը հասել է 30 տոկոսի: Դրա հետ մեկտեղ հարցվածների 60 տոկոսից ավելին ցանկանում Է, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ:

Սոցիոլոգիական հետազոտությունը Վրաստանում անցկացվել է փետրվարի 23-ից մինչեւ մարտի 14-ը: Հարցմանը մասնակցել է շուրջ 3,9 հազար մարդ:

Վիճակագրական սխալանքը կազմել է 1,6 տոկոս:

NDI-ի հետազոտությունը ֆինանսավորում է Միջազգային զարգացման եւ համագործակցության շվեդական գործակալությունը (SIDA): Հարցումներն անցկացնում է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը (CRRC), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս