105 մլն դոլարից ավելի եկամուտ` ԵՏՄ-ից
Անցած տարի ԵՏՄ-ից ՀՀ-ն մաքսատուրքի գծով ավելի շատ մուտքեր է ունեցել, քան ակնկալվող 105 մլն դոլարն էր: Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, 2015 թվականին Հայաստանը մոտ 15 մլրդ դրամով ավելի եկամուտ է ունեցել ԵՏՄ-ից: Նա հիշեցրեց, որ ԵՏՄ ընդհանուր կաթսայում ՀՀ մասնաբաժինը 1.13% է. «ՀՀ ներմուծման հարկունակ ծավալների 40% կրճատումը, բնականաբար, ազդեցություն է թողնում մաքսատուրքի ընդհանուր կաթսայի վրա, նաև ազդեցություն է թողնում երրորդ երկրներից ԵՏՄ մյուս երկրներ ներմուծման կրճատումը, և դա ազդեց ԵՏՄ-ից մեր մուտքերի վրա»: