Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պաշտոնյային ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի արդյուքնեում ստեղծված իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին մանրամասներ է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստե ղծված իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են. «Նշվել է նաև, որ հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական հանցագործություններ են:

Կարոլին Դույեզին իր հերթին նշել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունը պատրաստ է օժանդակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ տեղակայված բնակավայրերի բնակչությանը, ինչպես նաև համապատասխան կերպով արձագանքել ու պատվիրակության իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել` անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման և զոհվածների աճյունների փոխանակման աշխատանքների իրականացման ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930