ԴԱԻՇ-ի ահաբեկիչները քրիստոնյաներին արգելել են հեռանալ Ռաքքայից
Սիրիայի Ռաքքա քաղաքի քրիստոնյաները վտավախություն ունեն, որ ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց զանգվածային սպանդի կենթարկեն, քանի որ վերջիններիս խստորեն արգելվել է հեռանալ քաղաքից, հայտնում է The Christian Post-ը:
«ԴԱԻՇ-ի անդամները համարում են, որ քրիստոնյաներն ավելի հավատարիմ են Արևմուտքին ու ձգտում են այնտեղ գնալ, այդ պատճառով էլ զինյալները կանխում են քրիստոնյա ընտանիքների՝ Ռաքքայից հեռանալու փորձերը»,- պարբերականը մեջբերում է Raqqa is Being Slaughtered Silently հասարակական կազմակերպության ակտիվիստներից մեկի խոսքերը: Կազմակերպությունը փորձում է փրկել քաղաքի բնակիչներին:
Նույն աղբյուրը հայտնել է, որ քաղաքի բնակիչները մտավախություն ունեն քրիստոնյաների զանգվածային ջարդերից: Ներկայում, ըստ RIBSS-ի ակտիվիստի, «քրիստոնյաները փաստացի տնային կալանքի տակ են գտնվում»:
Ավելի վաղ ԴԱԻՇ-ի կենտրոնակայան համարվող Ռաքքան ահաբեկիչներից ազատագրելու մասին հայտարարել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: