 
                        Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ
 
                                    Ապրիլի 5-6-ը Իրանի Ռամսար քաղաքում տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Այս մասին գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը պլանավորվում է քննարկել եռակողմ տարածաշրջանային նախագծեր ու այլ հարցեր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        