Արդյոք Զատիկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը
– Եթե ընտանիքում նոր ննջեցյալ կա, Ս. Զատիկին հավկիթ ներկո՞ւմ են:
– Նախ, «հին կամ նոր ննջեցյալ» հասկացողություն գոյություն չունի: Բոլոր ննջեցյալները Աստծո հովանու ներքո են անկախ այն բանից, թե երբ են մահացել:
– Ս. Հարության՝ Զատիկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը:
– Նման բան չկա: Հանգուցյալի մահվան օրվանից հաշվեք 40 օր և այդ օրը կատարեք ննջեցյալի մահվան քառասունքը:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան
– Ե՞րբ այցելել գերեզմանատուն, եթե ընտանիքում կա նոր հանգուցյալ:
– Ըստ մեր Եկեղեցու տոնացույցի` եկեղեցական տաղավար տոներին հաջորդող օրերը կոչվում են ‹‹Մեռելոց››: Այս օրերը հատկացված են առհասարակ բոլոր ննջեցյալների հիշատակի համար` թե՛ հին, թե՛ նոր: Այդ օրը Եկեղեցում մատուցվում է Հոգեհանգստյան Պատարագ: Տաղավար տոներին ննջեցյալին հիշելը և գերեզման այցելելն արգելված է` թեկուզ և եթե կա նոր ննջեցյալ: Հոգեհանգստի և գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է: Այդ օրը` մեռելոցին, պետք է գնալ եկեղեցի, մասնակցել հոգեհանգստյան Պատարագին, Պատարագից առաջ ննջեցյալի անունը և ազգանունը թղթի վրա գրել և փոխանցել պատարագիչ քահանային, որպեսզի հոգեհանգիստ անելիս կարդա, ապա պատարագից հետո միայն գնալ գերեզմանատուն` ննջեցյալին այցելելու:
Օրհնությանբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
– Ինչպե՞ս վարվել, եթե ննջեցյալի մահվան քառասուներոդ օրը համընկնում է Ս. Հարության տոնին:
– Մեռելոցի օրը թող դառնա և 40-ի արարողության և ննջեցյալների հիշատակության օր:
– Ս. Հարության՝ Զատիկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը:
– Նման բան չկա: Հանգուցյալի մահվան օրվանից հաշվեք 40 օր և այդ օրը կատարեք ննջեցյալի մահվան քառասունքը:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան
qahana.am