Բաժիններ՝

Պետդումայի պատգամավորներն արձագանքել են Vive Charlie ամսագրում տպագրված մարդասպան դայակի ծաղրանկարներին

Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները կարծում են, որ անգլալեզու Vive Charlie ամսագիրը, որը իր շապիկին տեղադրել է Մոսկվայում դայակի կողմից փոքրիկ աղջկա սպանությունը պատկերող նկար, ատելություն է սերմանում հասարակությունում, հայտնում է RIA Novosti-ն:

Պատգամավոր Օլգա Բատալինայի խոսքով, Vive Charlie-ի շոկային շապիկը, որտեղ «եվրոպական արժեքների կրողները» իրենց թույլ են տալիս ծաղրել ողբերգական կերպով սպանված աղջկան, պարզապես չար ու ցինիկ արարք չէ, այլ նպատակաուղղված կերպով խարխլում է հասարակության բարոյական հիմքերը:

dayak.jpg1

Իր հերթին, պատգամավոր Իրինա Յարովայան հայտնել է, որ երբ հոգեկան հիվանդ մարդն է խելագար արարք գործում, դա ողբերգություն է:

images

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան օրեր առաջ Մոսկվայում գլխատել է 4-ամյա Նաստյա Մ-ին: Իրավապահները հայտնում են, որ Բոբոկուլովան, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության կատարման պահին եղել է հոգեկան խանգարման վիճակում:

dayak

Հայտնի է, որ կինն առավոտյան գնացել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս