Բաժիններ՝

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Ձեզ ենք ներկայացնում հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստներին՝ ըստ դիրքերի:

Դարպասապահը «Արսենալը» ներկայացնող Պետեր Չեխն է:

Պաշտպանների թվում ընդգրկված են՝ Սերժ Օրյե՝ ՊՍԺ, Պեր Մերտեսակեր՝ «Արսենալ», Տյագո Սիլվա՝ ՊՍԺ, Պա Կոատե՝ «Մալմյո»:

Կարդացեք նաև

Կիսապաշտպաններն են՝ Դանիելե Դե Ռոսի՝ «Ռոմա», Սոֆիան Ֆեգուլի՝ «Վալենսիա», Իվան Ռակիտիչ՝ «Բարսելոնա»:

Իսկ հարձակողական քառյակը ունի հետևյալ տեսքը՝ Հալկ՝ «Զենիթ», Վենսան Աբուբակար՝ «Պորտու», Չիչարիտո՝ «Բայեր»:

Չեմպիոնների լիգայում յուրատեսակ հաջողության է հասել Հալկը, ով հայտնվել է բոլոր 3 տուրերի խորհրդանշական հավաքականներում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս