Ժան-Լյուկ Գոդարի կյանքի կանոնները
Ժան Լյուկ Գոդար (Jean-Luc Godard), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ։ Ֆրանսիական կինոյի «նոր ալիք» ուղղության նախաձեռնողներից։ Կրթությամբ՝ ազգագրագետ։ Հայտնի են Գոդարի «Վերջին շունչը» (1959), «Փոքրիկ զինվորը» (1960), «Ալֆավիլ» (1965), «Պիեռո-խենթը» (1965) կինոնկարները։
Ժան-Լյուկ Գոդարի կյանքի կանոնները.
• Արվեստը դա այն է, որը թույլ է տալիս շրջվել, տեսնել Սոդոմը և Գոմորը և չմահանալ:
• Հիմա ավելի շատ քանակի մարդկանց է թվում, որ գիտեն, թե ինչպես պետք է կինո նկարել: Եվ եթե այս բոլոր մարդիկ զբաղվեն ինքնաթիռաշինությամբ, ապա այդ բոլոր ինքնաթիռներն առաջին իսկ թռիչքին վայր կընկնեին: Այնուամենայնիվ, նման աղետները ավելի հաճախ են արժանանում «Օսկարի»:
• Լոս Անջելեսը պարզապես մեծ ավտոտնակ է:
• Ես միշտ կարեկցել եմ ֆրանսիական կինոյին, քանի որ այն չունի գումար, և ես կարեկցում եմ ամերիկյան կինոյին, քանի որ այն չունի գաղափարներ:
• Լուսանկարը, դա ճշմարտությունն է: Իսկ կինոն` վայրկյանում 24 կադրի ճշմարտությունն է:
• Լինել երիտասարդ և հարուստ, անպարկեշտ է: Ծերությունը և հարստությունը շատ ավելի են համապատասխանում իրար:
• Ի՞նչ եմ ես ցանկանում ամենից շատ: Դառնալ անմահ և մահանալ:
• Կարևորը ճանապարհորդությունը չէ, այլ այն, թե ում հետ ես դու այն անում:
• Չեմ կարծում, որ ֆիլմի նկատմամբ կարելի է ինչ-որ զգացմունք տածել: Զգացմունք կարելի է տածել կնոջ նկատմամբ: Կինոյին չի կարելի համբուրել:
• Արվեստը հրապուրում է մեզ նրանով, որ ցույց է տալիս այն, ինչը մեր մեջ թաքնված է:
• Ամեն ինչ վերջացած է: Կար ժամանակ, երբ կինոն իսկապես կարող էր դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա, բայց այդ ժամանակն անցել է:
• Որպեսզի քննադատես ուրիշի ֆիլմերը, դու պետք է կարողանաս նկարել քոնը:
• Կինոն աշխարհի ամենագեղեցիկ խարդախությունն է:
• Ցանկացած ֆիլմում պետք է լինի սկիզբ, միջնամաս և ավարտ, բայց պարտադիր չէ այս հերթականությամբ:
• Տարանտինոն իր կինոըկերությունն անվանել է իմ ֆիլմերից մեկի անունով («Bande a ` part»): Ավելի լավ կլիներ ինձ գումար տար:
• Ես ինձ համարում եմ ժամանակակից կինեմատոգրաֆիստ, քանի որ դեռ ողջ եմ:
• Լինել, թե չլինել. դա ընդհանրապես հարց չէ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը