Ինչպես լայնացնել նեղ կոշիկները. 5 խորհուրդ
Takprosot.cc կայքը գրում է, որ հավանաբար յուրաքանչյուր կին ունի կոշիկներ, որոնք հարմար չէ կրել: Դրանք խանութում փորձելիս հարմար են թվում, սակայն տուն հասնելուց հետո հասկանում ես, որ սխալվել ես: Նեղ կոշիկները հարմար դարձնելու մի քանի միջոց կա:
1. Կոշիկի ներքին հատվածը թրջեք սպիրտով: Դրանից հետո երկու ժամ հագեք կոշիկները: Նույնիսկ, եթե դուք ձեզ հարմար կոշիկ եք գնել, կարող եք սա փորձել՝ կոշտ հատվածները փափկեցնելու համար:
2. Կոշիկները փափկեցնելու արագ և հեշտ միջոց են հաստ զուգագուլպաներն ու վարսահարդարիչը:
3. Կաշվից կամ դերմատինից կոշիկներին, որոնք երկար ժամանակ չեք կրել, գերչակի յուղ քսեք:
4. Կոշիկի ներսի հատվածին պարաֆին քսեք, թողեք ողջ գիշեր: Առավոտյան մաքրեք ավելորդ պարաֆինը: Այս միջոցը կօգնի ձեզ մշտապես մոռանալ կոշտուկների մասին:
5. Յուրաքանչյուր կոշիկի մեջ թաց թուղթ դրեք և թողեք, մինչև ամբողջությամբ չորանա. այն պետք է չորանա սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը