Բաժիններ՝

Աստղագետ Թաբեթա Բոյաջյանը հեռավոր մոլորակի վրա այլմոլորակայինների հետքեր է նկատել

Ամերիկացի աստղագետները մի աստղ են նկատել, որը մեզնից հեռու է 1480 լուսային տարով եւ որի վրա այլմոլորակային կյանքի հնարավոր հետքեր կան։

Kepler դիտարանի աստղադիտակները KIC 8462852 անվանումով երկրային մարմնի վրա արագ ռադիոպայթյուններ են հայտնաբերել։ Իսկ դա, նրանց տվյալներով, բարձրագույն քաղաքակրթությունների մասին է վկայում։

«Աստղի շուրջ բազմաթիվ իրար կպած օբյեկտներ են պտտվում։ Այդ երեւույթը հաճախ է տեղի ունենում երիտասարդ աստղերի պարագայում, որոնք շրջապատված են տիեզերական փոշու սկավառակով եւ խոշոր բեկորներով։ Սակայն KIC 8462852-ը երիտասարդ աստղ չէ», – The Atlantic պարբերականին հայտնել են գիտնականները։

Թաբեթա Բոյաջյանը, որը հետազոտության առաջատար հեղինակն է, դիտարկում է հետեւյալ սցենարը։ KIC 8462852-ի առկայծումը կարող է մատնանշել Դայսոնի ոլորտը, որը հսկայական օբյեկտների հավաքածու է (օրինակ, լույսի կոլեկտորների), որոնք բարձր զարգացում ունեցող արտերկրային քաղաքակրթությունը կառուցել է իր աստղի էներգիան կուտակելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն։

«Այլմոլորակայինների հիպոթեզը միշտ ամենավերջում պիտի քննարկվի, սակայն սա հենց այնպիսին է, ինչպիսին պատկերացնում ենք արտերկրային քաղաքակրթությունը», — հայտարարել է աստղագետ Ջեյսոն Ռայթը (Jason Wright) Փենսիլվանիա նահանգի համալսարանից։

Բոյաջյանը, Ռայթը եւ SETI հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էնդրյու Սիմիոնը (Andrew Siemion) այժմ հայտ են ներկայացնում ռադիոաստղադիտակի միջոցով KIC 8462852-ի թիրախային հետազոտման համար։

Աղբյուրը՝  Artsakhpress.am:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս