Ֆիլիպ Կիրկորովն առաջին անգամ իր երեխաներին տարել է համերգի
48-ամյա Ֆիլիպ Կիրկորովը Սոչի է ժամանել իր երեխաների՝ 3 տարեկան Ալլա-Վիկտորյայի ու Մարտինի հետ: Երեխաները Սոչիում աջակցելու են իրենց հայրիկին «Նոր ալիք» փառատոնում:
Նրանք առաջին անգամ երևացել են հանդիսատեսին համերգին նախորդած Կիրկորովի մենահամերգի ժամանակ:
Երեխաները Սոչի էին ժամանել Կիրկորովի հորաքրոջ՝ Մարիի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ երգչի աղջիկը ծնվել է 2011 թվականին, Մարտինը՝ 2012-ին:
Երեխաների հայտնի հայրը երկար ժամանակ չէր ցուցադրում երեխաներին լայն հանրությանը, ինչպես նաև կտրականապես չէր հայտնում, թե ով է երեխաների մայրը: