Բաժիններ՝

Լավովն ու Քերին ևս մեկ հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս մեկ հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին հայտնել է գագաթաժողովում ռուսական պատվիրակության մասնակիցներից մեկը:

«Սեպտեմբերի 28-ի առավոտյան ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի կունենա Լավրովի ու Քերիի հանդիպումը»,- հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Բանակցությունների անցկացման հստակ ժամկետը չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ վերջիններս արդեն հանդիպել են անցած կիրակի Նյու Յորքում:
Լավրովի գրաֆիկը ՄԱԿ-ի շրջանակում շատ հագեցած է՝ նախատեսված է ավելի քան 50 հանդիպում:

Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի, ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս