Գորբաչովը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում
Բժիշկները որոշում են կայացրել հոսպիտալացնել ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին այն բանից հետո, երբ նրա վիճակը այս գիշեր վատացել է, հայտնում է LifeNews-ը:
Անձամբ Գորբաչովը գործակալության հետ զրույցում հաստատել է իր ինքնազգացողության վատացման մասին լուրը:
Նա տեղեկացրել է, որ հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսին հաղորդվել էր Գորբաչովի մասնակի կաթվածահար լինելու մասին:
Անձամբ Գորբաչովը LifeNews-ի հետ զրույցում ասել էր, որ իր մոտ հիվանդության պատճառով դիտվում են շարժողական ակտիվության հետ կապված խնդիրներ: Նա խուսափել է հայտնել, թե խոսքը ինչ հիվանդության մասին է:
«Բժիշկները շատ ջանք են գործադրում, որ ես լավանամ, սակայն առաջընթացն առայժմ աննշան է: Ես չեմ կարողանում շարժվել, ես շատ եմ ուզում նորից քայլել»,-ասել էր ԽՍՀՄ առաջին նախագահը: