Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է կոնֆլիկտ հրահրել կոալիցիայի հետ՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում. Քերի

Ռազմական օգնությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, կարող է կոնֆլիկտ հրահրել միջազգային կոալիցիայի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Նման պնդում կա La Stampa թերթին տված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «Սիրիայում պատերազմը հանգեցնում է անվտանգության ճգնաժամի ու մարդասիրական աղետի»:
«Մենք սերտորեն աշխատում ենք 60 գործընկերների հետ՝ հասնելու ԴԱԻՇ-ի ոչնչացման ընդհանուր նպատակին ու կոնֆլիկտի դադարեցմանը քաղաքական անցման միջոցով, որը ենթադրում է նախագահ Ասադի հեռացում: Ամենասարսափելին նրա ռեժիմում այն է, որին աջակցում է Մոսկվան, որ դա հանգեցնում է ծայրահեղականության աճի»,- պնդում է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

«Ռուսական ռազմական աջակցությունը, որը ցուցաբերվում է Ասադի ռեժիմին, կարող է հանգեցնել կոնֆլիկտի էսկալացիայի, ինչը կխլի ավելի շատ անմեղ կյանքեր, կավելացնի փախստականների թիվը, բախումների կհանգեցնի ԴԱԻՇ-ի ու կոալիցիայի միջև»,- հայտնում է Քերին:

Նա ուշադրություն է դարձրել փաստին, որ «հարկավոր է երկխոսություն պահպանել ռուսների հետ ու աշխատել խուսափել թյուրըմբռնումից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս