Բաժիններ՝

Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ, փոխարինված համարանիշներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, անսթափ վարորդներ

Համաձայն «Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման» գրաֆիկի՝ սեպտեմբերի 14-ից 20-ը Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից հանրապետության մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 60 տրանսպորտային միջոց, որից 6-ը գտնվում էին հետախուզման մեջ, 46-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, մեկի համարանիշը եղել են փոխարինված, իսկ 7 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով երթևեկելու և այլ խախտումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս