Բաժիններ՝

Ստամբուլում 100 հազարանոց միտինգ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Էրդողանի

Ավելի քան 100 հազար թուրք է դուրս եկել Ստամբուլի Yenikapi հրապարակ՝ այդկերպ իր աջակցությունը հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է The Guardian-ը:

Էրդողանի կողմնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա եղել են ահաբեկչության դեմ Էրդողանի կոշտ քաղաքականությունը հավանություն տվող կարգախոսներ:

Քննադատները, սակայն, հայտարարել են, որ թուրք նախագահն օգտագործում է երկրում կատարվող ահաբեկչությունները ու դրանց մեղքը գցում քուրդ անջատողականների վրա՝ արդարացնելով իր գործողություններն ու քրդերի դեմ ուժի կիրառումը:

Բացի այդ՝ Էրդողանի քննադատները կարծում են, որ զանգվածային միտինգը PR-քայլ է՝ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ նախորդ՝ հունիսին կայացած ընտրություններից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ ձևավորել կոալիցիա ու նոր կառավարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս