Բաժիններ՝

Ջեյսոն Սթեթհեմն առաջին անգամ կխաղա սերիալում

Ջեյսոն Սթեթհեմը «Via La Madness» սերիալում գլխավոր դեր է խաղալու: Մարտաֆիլմի էլեմենտներով թրիլլերը նկարահանում է Gaumont International Television ստուդիան: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Դրամատիկ սերիալը հիմնված է Ջ. Ջ. Քոնոլիի համանուն գրքի վրա:

«Via La Madness» սերիալի սյուժեի գլխավոր հերոսը չի կարողանում դուրս գալ Կարիբյան կղզիներից, բայց ցանկություն ունի վերադառնալ իր նախկին հանցավոր կյանքին: Շուտով նա միավորվում է երկու լոնդոնցի հանցագործների հետ:

Սերիալը ստեղծողները խոստացել են լարված ընթացք, հումորային դրվագներ, սարկազմ, իսկ գործողությունները կատարվելու են խելահեղ աշխարհում, որն ունի իր կանոնները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս