«Դոլար-դրամի տատանումները ազդում են նաև մեր բնակչության վրա, փորձելու ենք ռուբլով վճարել, դոլարիզացիայից հեռու մնանք». Հովիկ Աբրահամյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԵՏՄ աշատանքային խմբերը պետք է քննարկեն իր առաջարկը՝ ԵՏՄ տարածքում առևտուրը ռուբլով իրականացնելու մասին:
«Չորրորդ եռամսյակում կքննարկեն ԵՏՄ անդամները, հարցը օրակարգում է: Դոլար-դրամի տատանումները ազդում են նաև մեր բնակչության վրա, փորձելու ենք ռուբլով վճարել, դոլարիզացիայից հեռու մնանք: Վատ բան մի փնտրեք, դա կօգնի մեր տնտեսության զարգացմանը»,- ասաց Հ.Աբրահամյանը՝ հավելելով, որ ԵՏՄ գործընկերներից դեռևս արձագանք չի եղել:
Դիտարկմանը, որ դա ռուսներին շահավետ չի լինի, վարչապետը պատասխանեց. «Դե հիմա մեր ռազմավարական գործընկերեներն են ԵՏՄ-ի, թող մի բան էլ իրենց ձեռք չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռ տա»: