Ռուսաստանում հարկավոր է թույլատրել գեյ-շքերթները. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին անսպասելի հայտարարությամբ է  հանդես եկել՝ կոչ անելով Ռուսաստանում թույլատրել գեյ-շքերթները, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ռուս քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, թե հնարավոր է, որ ապագայում Մոսկվայի իշխանությունները թույլատրեն անցկացնել Մոսկվայում գեյ-շքերթներ:

«Սահմանադրության համաձայն՝ ցանկացած կուսակցություն, ցանկացած կազմակերպություն իրավունք ունի բողոքի ինչ-որ ակցիայի, ավելին, որ դա կապված չէ բռնության հետ»,- ասել է Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյին տված հարցազրույցում:

Ընդ որում՝ նա նշել է, որ նման շքերթների անցկացումը հնարավոր է միայն ապագայում, հիմա հարկավոր է այլ բանից սկսել:
«Եթե նրանք (սեռական փոքրամասնությունները) ցանկանում են ինչ-որ տեղ շքերթ անցկացնել, թող սկսեն նրանից, որ ունենան ինչ-որ ակումբ, որտեղ կկարողանային պարզապես հավաքվել, քննարկել իրենց խնդիրները»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Նրա խոսքով՝ պետք չէ ուշադրությունը կենտրոնացնել նման ակցիաների վրա: «Եթե ինչ-որ բան ենք արգելում, մենք հետաքրքրություն ենք առաջացնում»,- հավելել է նա:
Սեքսուալ փոքրամասնություններին Մոսկվայում արգելվում է շքերթներ անցկացնել 2006 թվականից: Ռուսաստանում 2013-ից ուժի մեջ է մտել միասեռական քարոզչությունն արգելող օրենքը:

Տեսանյութեր

Լրահոս