Բաժիններ՝

Ավստրալիան սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին

Ավստրալական ռազմաօդային ուժերն սկսել են ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին, գրում է The Guardian-ը:

«2 օր առաջ ավստրալական Hornet կործանիչը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի զրահավոր փոխադրիչ մեքենան հրթիռի օգնությամբ»,- հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության ղեկավար Քևին Էնդրյուսը:

Բացի այդ՝ Ավստրալիայի ռազմաօդային ուժերը երկու հարված են հասցրել նաև զինյալների նավթային օբյեկտին:
Երկրի ինքնաթիռները գործում են միջազգային կոալիցիայի շրջանակում, որը ղեկավարում է Միացյալ Նահանգները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930