Էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման տվյալներում անճշտություններ կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հարյուրավոր մարդիկ՝ հասարակ քաղաքացիներ, գործարարներ, զանգահարում են «Հայաստանի էլցանցեր», տեղեկանալու, թե երբ և որքան են վճարելու օգոստոսին ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, հայտնում են փոխհատուցման հետ կապված խնդիրների մասին։

Օգոստոսի 1-ից, ինչպես հայտնի է, կառավարությունը կիսով չափ սուբսիդավորելու է ամսական մինչև 500 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառողների հոսանքի ծախսը։ Փոխհատուցումը վճարվելու է փոքր և միջին ձեռնարկությունների սպառած 250 կվտ/ժ-ի դիմաց, յուրաքանչյուր կիլովատի համար թանկացման չափով, այսինքն՝ 6,93 դրամ։

Բայց, ստանալով վարձավճարների տվյալները, ձեռնարկատերերից շատերը նկատել են, որ վճարման ենթակա գումարները նշված են ամբողջությամբ, այդ 6,93 «դրամները» ներառյալ։ Իսկ ոմանք էլ ընդհանրապես դեռ չեն ստացել նախորդ ամսվա ծախսի տվյալները, ինչը նույնպես վերագրում են թաքուն թանկացնելու միտումին։

Քաղաքացիները ևս չեն կարողանում վճարել հոսանքի դիմաց։ Բանկերից նրանց պատասխանում են, որ հոսանքի տվյալները դեռ չեն երևում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս