ԼՂ-ի մասին սկանդալային զեկույցի բրիտանացի հեղինակը Ղարաբաղ կայցելի Ադրբեջանով. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը՝ Մեծ Բրիտանիայից, փաստահավաք առաքելությամբ կայցելի ԼՂ շփման գիծ՝ Ադրբեջանի տարածքից, սեպտեմբերի 15-16-ին»: Սույն տեղեկատվությունը երեկ հայտնվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Իր պրոադրբեջանական հայացքներով հայտնի Ուոլթերը, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո պառլամենտ չէր անցել, ուստի չէր կարող ԵԽԽՎ գործուղվել և պատրաստել սկանդալային անվանումով զեկույցը:
ՄԲ պառլամենտ մտնելու նրա միակ շանսն այն էր, որ նշանակվեր լորդ, բայց երեկվա դրությամբ լորդերի ցանկում նրա անունը չկար:
Մեր թղթակցին հաջողվեց ճշտել, որ Ուոլթերի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 7-ին և նրա՝ լորդ նշանակվելու շանսը չնչին է: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն սկսվում է սեպտեմբերի 29-ին և, փաստորեն, որոշվել է զեկույցի գործն արագ գլուխ բերել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: