Մազերի ներկումը բնական հինայով
Մեզանից շատերն են կյանքում փորձել ներկել մազերը հինայի միջոցով և շատ տեսակետներ են լսել այս միջոցով մազերի խնամքի մասին: Մյուս կողմից, որոշ ոճաբաններ ու վարսահարդարներ միաձայն պնդում են, որ հինան չարիք է: cosmo.ru կայքը ներկայացրել է մի քանի կողմ և դեմ տեսակետներ, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել:
Դրական տեսակետներ
1. Հինան բնական միջոց է, որը ստանում են լավսոնիայի (Lawsonia՝ հինայի ծառ) տերևներից:
2. Հինան հոգ է տանում մազերի մասին՝ դրանք դարձնելով ավելի ամուր, փայլուն և էլաստիկ:
3. Հինան մազերին բնական կարմրավուն երանգ է տալիս, որին դժվար է հասնել քիմիական ներկերի միջոցով:
4. Հինան վերականգնում է գլխամաշկի թթվային ալկալային բալանսը, հանգստացնում է այն և քիմիական ներկերի արդյունքում առաջացած քորը:
5. Հինան չի պարունակում ամիակ, թունավոր չէ:
6. Հինան բուժում է թեփն արագ և արդյունավետ
7. Հինան մազերի վրա թափանցիկ թաղանթ է ձևավորում, որը մազի մեջ է պահում բոլոր օգտակար բաղադրիչներն ու սննդարար տարրերը, և պաշտպանում է մազն արտաքին ազդեցություններից:
8. Հինան էժան և շատ մատչելի է:
9. Հինայի միջոցով ստացված երանգը չի լվացվում մազերից:
10. Հինան հեշտ է օգտագործել:
Բացասական կողմերը
1. Հինայով ներկված մազերն անհնար է ներկել: Հինայի մասնիկներն ամրանում են մազերին, իսկ թաղանթը թույլ չի տալիս ներկին կպչել մազերին:
2. Հինան չորացնում է մազերը: Կանոնավոր օգտագործման դեպքում բարակ մազեր ունեցողների մազերը սկսում են ճյուղավորվել:
3. Հինայով ներկելու գործընթացը մի քանի ժամ է տևում:
Ինչպե՞ս ճիշտ օգտվել հինայից
Եթե ձեր մազերը հասնում են թիակներին, ապա ձեզանից կպահանջվի 500 գրամ հինա, եթե մազերի երկարությունը մինչև ծնոտն է, ապա՝ 200 գրամ: Ձեզանից կպահանջվի հինա, կաթ և տարա: Եթե յուղոտ մազեր ունեք, ապա կաթը փոխարինեք ջրով, որի մեջ մի քիչ կիտրոնի հյութ ցողեք: Հինան լուծեք կաթի կամ ջրի մեջ, մինչև խյուսանման զանգված ստանալը: Կափարիչը ծածկեք և թողեք մնա 10-12 ժամ: Մազերը լավ լվացեք և չորացրեք: Կոնդիցիոներ պետք չէ օգտագործել: Հինան պետք է քսել մաքուր և չոր մազերին: Հինան տաքացրեք ջրի գոլորշու վրա և սկսեք տարածել մազերին՝ արմատներից մինչև ծայրերը: Երբ ավարտեք քսելը, հատուկ գլխարկ հագեք, վրան սրբիչով փաթաթեք, մոտ 4 ժամ և թողեք այդպես մնա: Մազերը լավ լվացեք հինայից: Հաջորդ 3 օրերի ընթացքում աշխատեք չլվանալ մազերը, չհարդարել և ոչ մի քսուք չքսել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը