Ջազի լեգենդ Դայանա Քրոլը աշնանը ելույթ կունենա Թբիլիսիում
Համաշխարհային զազի լեգենդ, կանադացի երգչուհի Դայանա Քրոլը հոկտեմբերի 23-ին ելույթ կունենա Թբիլիսիի համերգասրահում: Այս մասին նշված է երգչուհու պաշտոնական կայքում:
Դայանա Քրոլի համերգի տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 17-ից: Քրոլը Վրաստան կժամանի Թբիլիսիի 18-րդ ջազային փառատոնի շրջանակում, որը կազմակերպում է Eastern Promotions ընկերությունը:
2000 թվականին նրա When I Look in Your Eyes ալբոմն արժանացավ «Գրեմմիի»՝ «Լավագույն ջազային վոկալ» անվանակարգում ու դարձավ վերջին 25 տարում առաջին ջազային ձայնասկավառակը, որը առաջադրվեց մրցանակի «Տարվա ալբոմ» անվանակարգում:
2002-ին նրա The Look of Love-ը դարձավ բեսթսելլեր ԱՄՆ-ում ու 5 անգամ պլատինե դարձավ Կանադայում: