Բաժիններ՝

Ամերիկացիները դա չեն ուզում. Նյու Յորքի քաղաքապետ, դեմոկրատ-սոցիալիստ Զոհրան Մամդանին քննադատել է Թրամփի որոշումը

Նյու Յորքի քաղաքապետ, դեմոկրատ-սոցիալիստ Զոհրան Մամդանին խստորեն քննադատել է Իրանի ուղղությամբ ԱՄՆ հարվածները՝ դրանք անվանելով «աղետալի էսկալացիա» և հայտարարելով, որ դրանք անօրինական են։ Նրա խոսքով՝ այդ հարվածները հասցվել են ամերիկացիների կամքին հակառակ։

«Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից այսօր Իրանին հասցված ռազմական հարվածները նշանավորում են անօրինական ագրեսիվ պատերազմի աղետալի էսկալացիա։ Քաղաքների ռմբակոծություններ։ Խաղաղ բնակիչների սպանություններ։ Ռազմական գործողությունների նոր թատերաբեմի բացում։ Ամերիկացիները դա չեն ուզում։ Նրանք չեն ցանկանում նոր պատերազմ՝ հանուն վարչակարգի փոփոխության։ Նրանք ցանկանում են ձերբազատվել բնակարանային մատչելիության ճգնաժամից։ Նրանք խաղաղություն են ուզում»,- հայտարարել է Մամդանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031