Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. սպասվում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով

Երևանում մարտի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 2-3-ին, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում մարտի 1-2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Ավտոճանապարհների առանձին հատվածմերում սպասվում է նաև մերկասառույց։

Մարտի 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս